Հայաստանում օլիգարխներ չկան. Փաշինյանը` Ծառուկյանի մասին

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции Инвестиции и торговля (26 октября 2018). Еревaн
Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին օլիգարխ չի համարում։ Իրավապահները կորոշեն` Ծառուկյանը կզրկվի պատգամավորական մանդատից, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանում օլիգարխներ այլևս չկան։ Այսօր հրավիրած հաշվետու ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցին։

«Օլիգարխ նշանակում է մարդ և մարդիկ, որոնք ունեն իշխանության վրա կոնկրետ ազդեցության լծակներ։ Հայաստանում այդպիսի մարդ չկա, որը գա, մտնի իմ սենյակ ու ասի` այս հարցն այսպես պիտի լուծես»,– ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Ծառուկյանին մանդատից զրկելու դիմումին, վարչապետը նշեց, որ դա իրավական հարց է, որում ինքը քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

Армен Бадалян
Բադալյան. «Ծառուկյանը կմնա ԱԺ-ում, թե ոչ, հասարակության կյանքում փոփոխություն չի լինելու»

Փաշինյանը համարում է, որ նրանք, ովքեր կարծում են, թե դա քաղաքական ճնշման դրսևորում է, խորությամբ չեն ըմբռնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները։

Հիշեցնենք` «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ավելի վաղ բաց նամակով դիմել էր ԱԺ նախագահին ու գլխավոր դատախազին՝ առաջարկելով քննարկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը`վկայակոչելով բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու օրենքի պահանջը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ի պատասխան այս նամակի հրապարակավ պարզաբանումներ էր պահանջել Գագիկ Ծառուկյանից:

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Ծառուկյանին նախանձում են. ԲՀԿ առաջնորդը մանդատը վայր չի դնի

ԲՀԿ առաջնորդն արձագանքել էր ԱԺ նախագահի հայտարարությանը` պարզաբանելով, որ պատգամավոր ընտրվելուց ի վեր` 2017թ-ից, իր առևտրային կազմակերպություններում ունեցած բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչպես պահանջում է օրենքը:

Գլխավոր դատախազը «Քաղաքացու որոշման» նամակն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ փաստերը ստուգելու: