Ավստրալիայի արևմտյան հատվածում ձկնորսները խեղդվող կենգուրուի են փրկել։ Վալարուն, այսպես կոչված լեռնային ագևազը, ափից ավելի քան երեք կիլոմետր հեռավորության վրա թպրտում էր ջրում։ Ձկնորսները հանել են նրան ու առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Փրկված ձագին տեղափոխել են Գրինաֆում Վայրի բնության կենտրոն։ Այժմ կենդանին վերականգնման կուրս է անցնում։