Սերժ Սարգսյանի եղբոր գույքը կմնա կալանքի տակ

Դատախազի միջնորդությամբ այս բողոքը քննվում էր դռնփակ, սակայն որոշման հրապարակումը տեղի է ունեցել դռնբաց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ:

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, մերժեց Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը:

Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ. տեսանյութ

Դատախազի միջնորդությամբ այս բողոքը քննվում էր դռնփակ, սակայն որոշման հրապարակումը տեղի է ունեցել դռնբաց:

Հիշեցնենք, որ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 7-ին առաջին ատյանի դատարանը Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը և նրա նկատմամբ հետախուզում հայտարարել։ Այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Սարգսյանի որդին և դուստրը` Նարեկ եւ Անի Սարգսյանները: