ՌԱԴԻՈ

Բադալյան. «Ծառուկյանը կմնա ԱԺ-ում, թե ոչ, հասարակության կյանքում փոփոխություն չի լինելու»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերագրվող ձեռնարկատիրական գործունեության մասին հարցը, այն կարծիքն է հայտնել, որ խնդիրն այդպիսի մեծ արձագանք առաջացրեց լրատվական դաշտում, քանի որ ներքաղաքական օրակարգում դատարկություն է։
Sputnik
Բադալյան. «Ծառուկյանը կմնա ԱԺ-ում, թե ոչ, հասարակության կյանքում փոփոխություն չի լինելու»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերագրվող ձեռնարկատիրական գործունեության մասին հարցը, այն կարծիքն է հայտնել, որ խնդիրն այդպիսի մեծ արձագանք առաջացրեց լրատվական դաշտում, քանի որ ներքաղաքական օրակարգում դատարկություն է։ Ըստ քաղտեխնոլոգի, հենց այդ ներքաղաքական դատարկությունը ծնում է մեկ-երկու օրվա կյանք ունեցող հարցեր, որոնք հասարակության կյանքում որևէ նշանակություն չունեն։

«Անկախ նրանից` կմնա Ծառուկյանը պատգամավոր, թե` վայր կդնի մանդատը, դրանից հասարակության կյանքում, մեծ իմաստով, որևէ փոփոխություն չի լինելու»,–կարծում է Բադալյանը։

Նրա խոսքով, Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի մանդատը վայր դնելուց կամ չդնելուց ոչ ներդրումներն են ավելանալու կամ պակասելու, ոչ էլ աշխատավարձերն են ավելանալու։

Ծառուկյանին նախանձում են. ԲՀԿ առաջնորդը մանդատը վայր չի դնի

«Ինչ-որ կուսակցություն, սեփական PR-ի համար մի հարց է դրել շրջանառության մեջ, որն օրեր անց մոռացության է մատնվելու»,-վստահ է Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ եթե կա իրավական խնդիր, ապա դրանով պետք է զբաղվի ՀՔԾ-ն։

«Այնպես չէ, որ այս հարցով բիզնեսն ու քաղաքականությունն իրարից տարանջատվում են»,-ասում է քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանը մատնացույց է անում Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մասին մամուլում տեղ գտած այն հրապարակումը, որտեղ Ջուլֆալակյանը ներկայացվում է որպես գործարար։