ՌԱԴԻՈ

«Մեդիալաբը» փորձում է ժամանակակից արվեստագետներ պատրաստել Հայաստանում

«Մեդիալաբ» ժամանակակից արվեստի կրթական նախագծի համակարգող Նորա Գալֆայանը և մոնտաժի պատմության ու տեսության դասընթացավար Դավիթ Ստեփանյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել են կրթական հարթակի առավելությունների, ժամանակակից արվեստի ուսուցման անհրաժեշտության ու առանձնահատկությունների մասին:
Sputnik

«Մեդիալաբ» նախաձեռնությունը մեկնարկել է «Ուտոպիանա» մշակութային ՀԿ շրջանակում 2009-ին։ 2016-ին, երբ «Ֆոկուս» մշակութային ՀԿ-ն առանձնացավ «Ուտոպիանայից», ի թիվս այլ ծրագրերի, ժառանգեց նաև «Մեդիալաբը»։

««Մեդիալաբը» փորձում է ժամանակակից արվեստագետներ պատրաստել, որոնք կարող են ծանոթանալ ժամանակակից արվեստի գործիքակազմին` դասընթացների ընթացքում ստեղծելով որոշակի կապեր և հետագայում գործել այդ դաշտում»,– ասում է Նորա Գալֆայանը։

Նրա խոսքով՝ դպրոցի շրջանավարտները գործող արվեստագետներ են, որոնք մեծ մասամբ իրենց տեղն են գտնում ժամանակակից արվեստի ոլորտում կամ էլ հաջողությամբ համադրում են ժամանակակից արվեստն իրենց հիմնական մասնագիտության հետ:

10 տարվա պատմություն ունեցող ժամանակակից արվեստի այլընտրանքային դպրոցը այժմ հանրային աջակցության կարիք ունի։