Հայաստանում եղանակը կտաքանա, բայց կարկուտի վտանգ կա

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին անձրևը կուղեկցվի ամպրոպով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 7-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Մայիսի 7–ին տեղումներ գրանցվեն Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում։

Քամին կլինի հարավային` 3-8 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 7-8-ը աստիճանաբար ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանի առանձին հատվածներում մայիսի 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +25 աստիճանի, իսկ գիշերը կտատանվի 10-12 աստիճանի սահմանում։