Երևանի սուպերմարկետներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել

Դիմակավորված, դանակով և նռնակի նմանվող առարկայով տղամարդը մտել է «ՍԱՍ» սուպերմարկետ և պահանջել տարադրամի փոխանակման կետի ամբողջ գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։

Երևանում հրդեհված ГАЗель-ը տեխնիկական խնդիր է ունեցել. մանրամասներ. լուսանկար, տեսանյութ

Այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 05։20-ի սահմանում բժշկական դիմակով և ձեռնոցներով, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և տարադրամի փոխանակման կետի աշխատակցից պահանջել է, որ այնտեղ գտնվող ամբողջ գումարը փոխանցի իրեն։

Տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն ընդդիմացել է, և դիմակավորված անձը, առանց որևէ բան հափշտակելու, փախել է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։