Ցավոք, բոլորին չէ, որ հաջողվել է դուրս գալ այրվող ինքնաթիռից։ Ինքնաթիռում 78 մարդ է եղել (ներառյալ անձնակազմի 6 անդամ), ճշտված տվյալների համաձայն` նրանցից 41–ը մահացել են։ Քննչական կոմիտեն արդեն հաստատել է այս թվերը։
Եվս երկուսը ծանր վիճակում են։ Ի սկզբանե հայտնում էին, որ մարդկանց տարհանման հարցում օգնող բորդուղեկցորդ Մաքսիմ Մաիսեևը մահացել է։ Սակայն նրա քույրը տեղեկացրել է, որ տղամարդը ողջ է ու վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։
Արդեն հայտնի են զոհվածների անունները։ Ցանկում հայկական ազգանուն կրող մարդ չկա։
Այն, ինչ է հայտնի ողբերգության մասին
Մոսկվայից Մուրմանսկ ուղևորվող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը թռիչքից 30 րոպե անց օդանավակայան է վերադարձել։
Flightradar–ի համաձայն` ինքնաթիռը թռիչքից 20 րոպե անց արդեն աղետի ազդանշան է տվել, կայծակը հարվածել է ինքնաթիռին։
«Աերոֆլոտի» տեղեկություններով` ինքնաթիռի շարժիչները վայրէջքից հետո են հրդեհվել։
Ավիաընկերությունը հայտնել է, որ հրդեհված ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան, նորման 90 վայրկյան է։