Վազքին մասնակցել են տասնյակ վազորդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից։ Մարաթոնի վազքուղին անցել է ծովից 1500-1700 մետր բարձրության վրա։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը նկարել է այդ ամենը թռչնի թռիչքի բարձրությունից` մարաթոնյան վազքի դրայվը և լեռնային տեսարանների ֆանտաստիկ գեղեցկությունը ցույց տալու համար։
Հետաքրքիր է, որ տեղի բնակիչներն իրենց չեն կորցրել և վազքի ճանապարհին մարաթոնի մասնակիցներին առաջարկում էին ծիրանի տնական օղի։
Իսկ գյուղի երեխաները հիացած էին Sputnik Արմենիայի նկարահանող խմբի դրոնով. մինչ վազորդները հաղթահարում էին վազքուղին, նրանք ուրախ ճիչերով վազում էին դրոնի հետևից։