Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին հանրապետության որոշ տարածքներներում կանխատեսվում են տեղումներ: Մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հանրապետության տարածքում  մայիսի 6-10-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 6-7-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։