Նախագահի նստավայրի դռներն ավելի երկար բաց կմնան այցելուների համար

Այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի բացօթյա տարածք և հարակից այգի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հանրապետության նախագահի նստավայրի դարպասներն ավելի երկար բաց կմնան այցելուների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Ինչպես կկոչվի Բաղրամյան 26–ը. նախագահական նստավայրի անվանումն ուզում են փոխել

«Մայիսի 1-ից փոփոխվել են նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը: Այսուհետ, նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային օրերին բաց կլինեն ժամը 18:00-22:00–ն, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 12:00-22:00-ը ընկած ժամանակահատվածում»,–նշված է նախագահականի հաղորդագրության մեջ։

Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի բացօթյա տարածք և հարակից այգի:

Պատվո պահակախմբի հերթափոխությունը, որն ուղեկցվում է հանդիսավոր արարողությամբ, կմնա անփոփոխ և տեղի կունենա շաբաթ օրերին` ժամը 18:00-ին, 19:00-ին և 20:00-ին, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-ին, 13:00-ին և 14:00-ին: