Ինչպես Արսեն Թորոսյանն ու Եգոր Զայցևը փորձարկեցին վթարային սիմուլյատորը. տեսանյութ

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևն ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փորձեցին, թե ինչպես է աշխատում Հայաստանի ճանապարհային ոստիկանության վթարային սիմուլյատորը։
Sputnik

Սկզբից ընտրվեց 30 կմ/ժ արագությամբ վթարային իրավիճակ, հետո արագությունն ավելացրին։ Նախարարի ձեռքից պինգվինը թռավ, որը երեխայի դերն էր կատարում։

Այսօր Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակում բացվեց ճանապարհային երթևեկության գլոբալ շաբաթ, որը տևելու է մինչև մայիսի 12–ը։