Նելլի Դուրյանը վստահեցնում է, որ դեռևս 2007թ.-ից համայնքային վերականգնողական կենտրոնների հարյուրավոր անչափահասների հետ կատարված աշխատանքները դրական արդյունք են տվել։
«Նշված անչափահասները կրկնահանցագործություններ չեն կատարել: Ծավալուն աշխատանք է կատարել նաև ոստիկանությունը՝ կարևորելով անչափահասների հիմնախնդիրը»,- ասում է նա:
Ոստիկանության գնդապետի տեղեկացմամբ՝ անչափահաս հանցագործների ամենամեծ թիվը գրանցվել է 1997թ.-ին, իսկ վերջին շրջանում նկատվում է հանցագործությունների թվաքանակի նվազում, թեև երբեմն գրանցվում են ցավալի դեպքեր:
Անչափահասների շրջանում վերջին հանցագործությունը կատարվել է ապրիլի 27-ին. Տաշիր քաղաքի դպրոցներից մեկում 15-ամյա պատանին դանակահարել էր համադասարանցուն: Տղան ստացած վերքերից ուշքի չգալով` մահացել էր հիվանդանոցում: