Համով Հայաստան․ գերմանացիները ցնցված են հայկական ակցենտով պանրով համեղ ապուրից․ տեսանյութ

Sputnik Արմենիայի տեսանյութում դիտեք՝ ինչպես պատրաստել հայկական ակցենտով գերմանական ապուր։
Sputnik

Հայաստանում պանրով գերմանական ապուրն ավելի լավ ու համեղ են պատրաստում, քան Գերմանիայում։ Այս եզրակացությանն են եկել զբոսաշրջիկները, որոնք համեմատել են պատրաստման երկու եղանակները։  Թե ինչով է հայկական ձևով պատրաստված գերմանական ապուրը գրավել զբոսաշրջիկներին՝ Sputnik Արմենիայի թղթակիցները պարզել են «Համով Հայաստան» խոհարարական ծրագրի շրջանակում։

Այդ հարցում նրանց օգնել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ խոհարար Գոռ Հակոբյանը։

Պանրով ապուր պատրաստելու համար օգտագործել ենք գազար, շամպինիոն, ջուր, կրեմ պանիր, կարտոֆիլ, աղ, պղպեղ, մաղադանոս ու ձեթ։

Մեր խորագրում դիտեք նաև հետաքրքիր այլ բաղադրատոմսեր: