Կիրակնօրյա մաքուր լուր քաղաքապետարանից. աղբատար մեքենաների պարկը թարմացվում է

Մեքենաներն առայժմ կաշխատեն հին աղբամաններով, սակայն շուտով դրանք նույնպես կթարմացվեն:
Sputnik

«Քաղաքապետարանի ձեռք բերած 5 աղբատար КамАЗ-ները արդեն Հայաստանում են: Մի քանի օրից արդեն դրանք գործի մեջ կլինեն».- այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Տեսանյութի մեկնաբանություններում նա նաև նշել է, որ մեքենաներն առայժմ կաշխատեն հին աղբամաններով, սակայն շուտով դրանք նույնպես կթարմացվեն:

Հիշեցնենք, որ օրերս Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը տուգանվեց 26 միլիոն դրամի չափով՝ մայրաքաղաքի աղբահանության ոլորտում թույլ տված խախտումների և չկատարած աշխատանքների համար: