Փռել ասֆալտին. վատ մեթոդ կամ ինչպես Հայաստանի հարուստները սովորեն կիսվել

Չի կարելի ասել, թե Հայաստանում շատ են անհանգստանում հարուստների համար, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խոշոր ձեռնարկատերերի շքախումբերն ասֆալտին փռելու կոչը ոչ բոլորին է դուր եկել: Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մտորում է այն թեմայի շուրջ, թե ինչպես իշխանությունն ու բիզնեսը հարաբերություններ կառուցեն։
Sputnik

Փողը փչացնում է մարդկանց, ուստիմեր մարդիկ հիմնականում լավն են: Բայց, ինչպես ասվում է, թացը չորին չխառնենք: Ավելի շատ գումար ունենալու դեպքում հայերը հազիվ թե վատը դառնային: Չէ՞ որ շատ բան կախված է նրանից, թե ինչպես և ինչի վրա ես ծախսում:

Ճիշտ է` գումարի մեծ քանակությունից ևս խնդիրներ են առաջանում: Օրինակ` աշխարհի ամենահարուստ մարդը` Amazon ընկերության հիմնադիր և գլխավոր բաժնետեր Ջեֆ Բեզոսը, խոստովանել է, որ իր համար ավելի դժվար է մտածել` ինչպես ծախսել փողը, քան ինչպես վաստակել այն:

Պատրաստ եմ ձեռքս կտրել. ինչ ելք է տեսնում Դավիթ Սանասարյանն իր դեմ հարուցված քրգործով

Հայաստանում դժվար է գումար վաստակել, այն էլ այնպես, որ չընկնես Պետական վերահսկողական ծառայության ձեռքը, որի պետին էլ ինչ-որ վատ բանի մեջ են կասկածում:

Մեզ մոտ մեծ գումար վաստակելը դեռ դժվար է, սակայն ոչ այն պատճառով, որ չենք կարողանում։ Այսօր հարուստ լինելը վտանգավոր է, իսկ շատ հարուստ լինելը` կրկնակի վտանգավոր: Պետությունը, որը չի կարողանում գանձարանը ճիշտ հարկերով լցնել, խեթ է նայում ունևորներին, մերթընդմերթ աչքով անում, թե բա՝ կիսվիր կամ... Այդ պատճառով էլ հանցանքի հետքեր կան մեծամասնության մոտ, և դա է պատճառը, որ երբ հորդորները չեն աշխատում, գործի է դրվում պարտադրանքը: Եվ ահա օլիգարխները հլու-հնազանդ բերում և կիսվում են։ Սակայն նրանց թվում քիչ են հիմարները. Հայաստանից, միևնույնն է, գումարներն այլ երկրներ են գնում, որտեղ կարելի է սեփական ցանկությամբ տնօրինել դրանք։

... Աննա Ֆոսթեր, ԱՄՆ, Նեբրասկա նահանգ: Լեքսի Բուի վրա նա տարեկան 9 հազար դոլար է ծախսում: Լեքսի Բուն շուն է: Ամեն շաբաթ նրան թարմ մատնահարդարում են անում, Լեքսիի հանդերձապահարանում ավելի քան 1000 տեսակի զգեստ և բիկինիներ կան, ցանկացած ճաշակի և գույնի: Նրա հագուստը պատվերով են կարում նորաձևության դիզայներները։

«Մենք նրա վրա ավելի շատ գումար ենք ծախսում, քանի որ մենք այդպես ենք ուզում և գիտենք, որ դա երջանկացնում է նրան», – ասում է Աննան։

Շանը հասկանալ կարելի է:

Կանեփային տոն պատգամավորի եղբորից. ինչո՞վ են վտանգավոր մարիխուանայի և ալկոհոլի հետ խաղերը

Գագիկ Ծառուկյան: Նրան օլիգարխ անվանել չի կարելի, քանի որ մեզ մոտ արդեն կարծես թե օլիգարխներ չկան, գործարարներ նույնպես, քանի որ Ծառուկյանը ԱԺ պատգամավոր է, այդ պատճառով պարզ կասենք` Հայաստանի ամենահարուստ մարդը:

Եվ այսպես, Գագիկ Ծառուկյանն Աբովյանի մոտակայքում մի ամբողջ կենդանաբանական այգի ունի, որտեղ առյուծներն ու վագրերը պակաս երջանիկ չեն, քան Նեբրասկայում ապրող Լեքսի Բուն, բայց դա չարություն չի առաջացնում: Անհրաժեշտության դեպքում Ծառուկյանը կենդանիներ է տալիս Երևանի կենդանաբանական այգուն, զուգահեռ եկեղեցի է կառուցում, բնակարաններ նվիրում և մի շարք այլ աստվածահաճո գործեր անում: Նրան ատելու պատճառը ո՞րն է:

Փաշինյանը չի պատերազմի ԲՀԿ–ի հետ. քաղտեխնոլոգը բացատրեց` ինչու

Դեռ մինչև Ծառուկյանը կար Հրանտ Վարդանյանը` «Գրանդ հոլդինգ» ազգային ընկերության հիմնադիրն ու ղեկավարը: Մահացել է հինգ տարի առաջ: Վետերաններին օգնում էր գումարով և նվերներով, բարեգործական ճաշկերույթներ կազմակերպում: Գործը շարունակում են որդիները` կառուցում են, նվիրում, բարեգործություն անում: Մի՞թե նրանց մեջ թշնամի տեսնելու հիմքեր եք նկատում։

Գնացինք առաջ, Ռուբեն Վարդանյան: Նրա պատմությունը հետաքրքիր է արդեն այն պատճառով, որ ավելի վաղ է սկսվել, այն ժամանակ, երբ դեռ գոյություն ուներ «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունը, Վարդանյանն էլ այնտեղ գլխավորն էր։

Պարզ ճակատով նայում եմ մարդկանց աչքերին. Ռուբեն Վարդանյանը` մեղադրանքների մասին

2004 թվականին, ինչպես հայտնում էր այն ժամանակ «Վեդոմոստի» թերթը, «Տրոյկա դիալոգի»  աշխատակիցներին խոստացել էին, որ եթե ընկերության կապիտալիզացիան հասնի 1 մլրդ դոլարի, ապա կապիտալիստական աշխատանքի յուրաքանչյուր հարվածայինի խոշոր դրամական պարգև է սպասում: Ժամկետների և արդյունքների գերակատարման առումով ամեն ինչ բավական արագ ստացվեց։

Պարգևավճարի ընդհանուր չափն արդեն ոչ թե 10, այլ 20 մլն դոլար էր կազմում նույն 900 աշխատակիցներին՝ հավաքարարից մինչև ընկերության առաջին դեմքերը: Բացառությամբ Վարդանյանի: Պարգևավճարի իր մասնաբաժինը ստանալը նրա համար հետաքրքրություն չէր ներկայացնում այն պատճառով, որ «Տրոյկայում» պարգևավճարները ձևավորվում էին ոչ թե ընկերության շահույթից, ինչպես դա արվում է սովորաբար, այլ սեփական գրպանից, ինչը բավական հազվադեպ է լինում։

Լայն հասարակայնությունը, այդ թվում հայերը, Վարդանյանին չսիրելու հիմքեր ունե՞ն։ Արդյո՞ք բոլորն են պատրաստ այդպես վարվել:

«Երբ ես ոչինչ չունեի, նույնիսկ քար՝ երիկամներում, ինքս ինձ խոսք տվեցի. Հարստանամ՝ շռայլորեն կիսվելու եմ: Առաջինը լավ է ստացվում, երկրորդը` ոչ այնքան», – խոստովանում էր ինձ անհասկանալի անցյալով երևանցի մի նորահարուստ:

Հիմար լինելու ի ծնե իրավունքը և զրահագնացքը՝ Մասիսում. ի՞նչ էր ՀՀՇ-ն

Եթե ոմանց համար հարստությունը սեփական ինքնասիրությունը սիրաշահելու միջոց է, ապա մյուսների համար` այն խելամտորեն և ի բարօրություն տնօրինելու հնարավորություն: Սա ակնհայտ է, ինչպես արտացոլանքը՝ նավթի կաթիլի մեջ:

Այս կապակցությամբ հիշվում է կիսամոռացված Բերեզովսկու ասածը: Երբ միլիոնատիրոջը խայթելով ասելով են` իբր դուք մեծ գիտնական եք, ակադեմիկոս, իսկ Աբրամովիչը, որի կրթությունն այն չէ, ձեզնից առաջ է անցել, Բերեզովսկին նկատել էր. «Գումար աշխատելու կարողությունը կրթության հետ անմիջական կապ չունի, կրթության հետ է կապված դրանք ծախսելու կարողությունը»:

Պատկերացնել երկիր, որտեղ բոլորը հարստության առումով հավասար են, նույնն է, ինչ ավազից և մառախուղից տուն կառուցելը: Նման բան չի եղել, չկա և չի լինի, սակայն հաջողակ բիզնեսի հետ ատելությամբ հարաբերություններ կառուցելը որևէ տեղ չտանող ուղի է:

Տրանսգենդերներին «կմորթեն», իսկ եղնիկին կփրկեն. տարօրինակ պոպուրի նոր Հայաստանի կյանքից

Երբ հայ ոստիկան տղերքը թիկնապահ հայ տղերքին ասֆալտին են փռում, երկրորդների նկատմամբ ավելի մեծ է կարեկցանքի զգացողությունը: Ո՞ւր է օրենքը, համաձայն որի, եթե կարող ես վճարել անվտանգության աշխատակից պահելու համար, նրան վարձել չի կարելի: Պայմանով, որ թիկնապահները չեն վիրավորում և անկարգություններ չեն անում:

Մեկ տարի առաջ Մարկ Ցուկերբերգը իր անվտանգության համար 7 մլն 300 հազար դոլար ծախսեց, և եթե դա նրա գրպանին հարիր է, ապա դա նրա գործն է։

Եզրակացություններ և բարեմաղթանքներ. «Քո մասին հիշելով, մի՛ մոռացիր մյուսների մասին» կանոնը բոլորի մոտ չէ, որ գործում է, բայց դրան ձգտել պետք է:  Ինչպես սիրում են կրկնել Google ընկերությունում, 10-ից մեկ հաջողակ փորձը լավ է, 5-ից մեկը` հրաշալի:

Փորձե՛ք, պարոնայք միլիոնատերներ, փորձե՛ք։

Հ.Գ. Ինչպես հայտնում է հասարակական կարծիքն ուսումնասիրող Gallup ամերիկյան ինստիտուտը, ամբողջ աշխարհի մարդիկ ավելի չար, տխուր և վախվորած են դառնում, քան երբևէ: Զայրույթ ապրած մարդկանց քանակը, անցած տարվա համեմատ, ավելացել է 2 տոկոսով: Կարծես թե այդ 2 տոկոսի մեջ մտնում է նաև Հայաստանը: