Այ էս եղավ հայերեն․ Փաշինյանին գինի, պանիր ու լավաշ հյուրասիրեցին Արարատում․ տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատում կայացած գործարար համաժողովում տնական գինի, պանիր, լավաշ համտեսեց և գոհ մնաց։
Sputnik

«Մենք շատ լավ տնական գինի ունենք։ Պարոն Սարգսյանը (Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան՝ խմբ․) արդեն խմել է Քաղաքացու օրը», - վարչապետին ասաց գործարար համաժողովի մասնակիցներից մեկը։

Նա գինի լցրեց և առաջարկեց Փաշինյանին, Սարգսյանին և տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին։

Փաշինյանն էլ առաջարկեց, որ նա էլ բաժակ վերցնի, որպեսզի միասին խմեն։

Գինու համտեսից հետո Փաշինյանին տնական պանիր ու լավաշ առաջարկեցին։

«Այ էս եղավ հայերեն», - ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետն այսօր Արարատի մարզ է մեկնել` ներդրումային գործարար համաժողովին մասնակցելու համար։