Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպե՞լ են. պարզաբանում

Sputnik Արմենիան լուրը ճշտել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնականից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չեն հանդիպել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը` հերքելով նրանց հանդիպման մասին մամուլում շրջանառվող լուրը։

«Նման հանդիպում չի կայացել»,–ասաց Պետրոսյանը։

Նշենք, որ Սարգսյանների հանդիպման մասին լուրը գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը` հայտնելով նաև հանդիպման որոշ մանրամասներ. «Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը նեղացած է, քանի որ Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում «բերեց» իր իշխանությունը, ինքը, բայց նախագահը սատարում է ներկայիս իշխանությունների աշխատաոճը»։