«Քրիստոնեական արժեքների արմատավորումը Հայաստանում ինձ համար շատ կարևոր է». Փաշինյան

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ծավալուն ելույթով՝ հատուկ շեշտելով Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարումը Հայաստանում և ընդհանրապես հայության շրջանում:

«Ինքս ինձ համար՝ որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, իմ կյանքում շրջադարձային եմ համարում այն կետը, երբ ես առիթ ունեցա ընթերցել և վերընթերցել Նոր Կտակարանը: Կարծում եմ, որ այն վարդապետությունը, որ այդտեղ դրված է, իսկապես, բոլոր առումներով, այդ թվում՝  պետական առումով հեղափոխական է, եւ դա այն բանաձևն է, որ Հայաստանի Հանրապետությանը, նրա քաղաքացիներին և ընդհանրապես մարդկությանը կարող է հասցնել երջանկության»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը ՀՀ վարչապետի ունեցած ելույթի տեսանյութը ներկայացնում ենք ամբողջությամբ: