ՌԱԴԻՈ

Հովսեփյան. «Գիտականորեն ապացուցված է, որ հակակարկտային հրթիռները չեն կարող վնասակար լինել»

Հայաստանը 2017 թվականին պիլոտային ծրագրի շրջանակում Ռուսաստանից գնել է հակակարկտային հրթիռային 3 կայաններ, որոնք տեղակայվել են Արմավիրի ու Արագածոտնի մարզերում, որտեղ ավելի հաճախ է կարկուտ լինում։
Sputnik
Հովսեփյան. «Գիտականորեն ապացուցված է, որ հակակարկտային հրթիռները չեն կարող վնասակար լինել»

Հայաստանը 2017 թվականին պիլոտային ծրագրի շրջանակում Ռուսաստանից գնել է հակակարկտային հրթիռային 3 կայաններ, որոնք տեղակայվել են Արմավիրի ու Արագածոտնի մարզերում, որտեղ ավելի հաճախ է կարկուտ լինում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, Արտակարգ իրավիճակների նախարարության hակակարկտային ծառայության ղեկավար Արթուր Հովսեփյանը ներկայացրել է հակակարկտային հրթիռների աշխատանքի մանրամասները։

Ռուսական հրթիռները կործանում են Հայաստանի ամպերը. առատ բերքի գաղտնիքը, տեսանյութ

«Գիտականորեն ապացուցված է, որ հակակարկտային հրթիռները չեն կարող վնասակար լինել», - վստահեցնում է Հովսեփյանը։

Նրա խոսքով, ամեն հրթիռ իր մեջ պարունակում է 16 գրամ ազդանյութ, որի արտանետվող զանգվածը հազարավոր անգամներ ցածր է թույլատրելի առավելագույն սահմանից։

«2018 թ․-ի ընթացքում հակակարկտային ծառայության կողմից ակտիվ ներգործության է ենթարկվել 709 կարկտավտանգ ամպ, որի արդյունքում ընդամենը 5․5%-ի դեպքում է կարկուտ տեղացել»-մանրամասնում է մասնագետը։

Հայկական «ամպորսները» կամ ինչպես են իրականում աշխատում հակակարկտային կայանները

Ըստ Արթուր Հովսեփյանի, գազագեներատորային կայաններով հանրապետության գյուղատնտեսական տարածքները պաշտպանելու համար անհրաժեշտ են 14 000 հազ գազագեներատորային կայաններ, որոնց շահագործումը խելամտության սահմաններից դուրս է։

«Հրթիռային արձակիչ կայանների միջոցով այդ տարածքը պաշտպանելու համար անհրաժեշտ է 70 հրթիռային կայան»,-նշում է արտակարգ իրավիճակների նախարարության hակակարկտային ծառայության ղեկավար։

Նրա խոսքով, այսօր ունենք 547 գազագեներատորային հակակարկտային կայան, որոնց միջոցով պաշտպանության տակ է վերցված 43 760 հեկտար տարածք, իսկ 3 հրթիռային հակակարկտային կայանների պաշտպանության տակ է 45 հազար հեկտար տարածք։