ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. 2019թ-ի ապրիլին ներմուծվել է 9481 ավտոմեքենա, այն դեպքում, որ 2018թ-ի ապրիլին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ նախորդ ամիս արձանագրվել է 119% աճ: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշան Ներսիսյանը
«Հաշվի առնելով աճի տեմպերը` ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության ԲՈԼՈՐ մաքսատներում` Արարատյան (Նորագավիթ), Արևմտյան (Կարգո տերմինալ), Հարավային (Սիսիան), Հյուսիսային (Գյումրի), Արևելյան (Վանաձոր)»,– գրել է նա։
Ներսիսյանը հիշեցրել է նաև, որ Նորագավիթում հունվարից սկսած շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են: