Ջախջախել հակառակորդին, անցնել հակագրոհի. ՊԲ–ն մարտավարական զորավարժություն է անցկացրել

Պայմանական մարտադաշտում անձնակազմը ցուցադրել է մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողություններ։
Sputnik

Ջախջախել կրակային գիծ մխրճված հակառակորդին և, իրականացնելով հակագրոհ, վերականգնել առաջնային գծի ելակետային իրադրությունը. այսօր պաշտպանության բանակը մարտավարական զորավարժություն է անցկացրել։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ–ի պաշտոնական էջից։

«Պայմանական մարտադաշտում անձնակազմը ցուցադրել է մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողություններ, ստեղծագործ կառավարում, ռազմական տեխնիկային ու սպառազինությանը տիրապետելու բարձր մակարդակ»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ:

Զորավարժությանը հետևել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը: