Ճապոնիան թղթադրամներ կթողարկի Ցեղասպանության տարիներին հայերին օգնած բարերարի պատկերով

1921 թվականին ճապոնացի գործարար և բարերար Էյիչի Շիբուսավան հայ փախստականներին օգնելու համար հիմնադրամ է հիմնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Ճապոնիայում նոր 10000-անոց իեն կթողարկեն հայտնի գործարար և բարերար Էյիչի Շիբուսավայի պատկերով։ Այս մասին հայտնում են ճապոնական լրատվամիջոցները։

Ճապոնիան թղթադրամներ կթողարկի Ցեղասպանության տարիներին հայերին օգնած բարերարի պատկերով

1922 թվականին Ճապոնիայում Շիբուսավան մարդասիրական օգնություն էր կազմակերպել Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությունից փրկված հայերի համար։

Ճապոնիան թղթադրամներ կթողարկի Ցեղասպանության տարիներին հայերին օգնած բարերարի պատկերով

1921 թվականին ճապոնացի գործարար և բարերարը հիմնադրամ էր ստեղծել հայ փախստականներին աջակցելու համար։

Շիբուսավան իր հետքն է թողել Ճապոնիայի նորագույն պատմության մեջ։ Նրան երբեմն ճապոնական կապիտալիզմի հայր են անվանում։ Շիբուսավան հայտնի է եղել որպես հաջողակ բանկիր և գործարար, բազմաթիվ բաժնետիրական ընկերությունների հիմնադիր, որոնց թվում են «Տոկիո գազը», «Իսիկավաձիմա Խարիման» և ճապոնական տնտեսության այլ ներկայիս հսկաներ։

Իր կյանքի ընթացքում նա հիմնել և կառավարել է մոտ 5 հազար ձեռնարկություն, միևնույն ժամանակ սոցիալական ուղղվածություն ունեցող նախաձեռնությունները, որոնց հետ առնչություն է ունեցել Շիբուսավան, շուրջ 600–ն են եղել։