ՀՀ կառավարությունը բիզնեսի առցանց դպրոց կբացի բոլորի համար

Պորտալում կպատմեն և ցույց կտան` ինչպես պետք է սեփական բիզնես սկսել ու զարգացնել այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը նոր պորտալ կբացի սեփական գործը հիմնել ցանկացողների համար։ Այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Պետությունը բիզնեսին ավելի շատ կտա, քան կստանա. ի՞նչ փոփոխության են ենթարկվելու հարկերը

Նոր ռեսուրսը նախատեսվում է բացել սեպտեմբերին։

«Այնտեղ կտեղադրենք տվյալներ` ինչպես սեփական բիզնես բացել, զարգացնել և ընդլայնել այն։ Մշտապես ուսուցողական նյութեր և տեսասյուժեներ կտեղադրենք, այդ թվում` օրինակելի բիզնեսի մասին», – ասաց նախարարը։

Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը ՀՀ բոլոր մարզերում սկսնակ ձեռնարկատերերի համար կանոնավոր թրեյնինգներ է անցկացնում։