ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանում 2019 թվականի հունվար–ապրիլին ընկերություններին պետության ցուցաբերած աջակցության շնորհիվ մոտ 960 աշխատատեղ կբացվի։
Այս մասին այսօր կառավարությունում ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Մոտավորապես այսքան մարդ կարող են աշխատանքի վերցնել 15 ընկերությունները, որոնց համար, որպես աջակցություն, չեղարվկել է նոր հաստոցների ու կոնվեյերների ներկրման տուրքը (աջակցության նման միջոց տարիներ շարունակ գործում է)։
Բոլոր 15 ընկերությունների` Հայաստանի տնտեսության մեջ կատարվելիք ներդրումների ընդհանուր գումարը 153,5 միլիոն դոլար կկազմի։
Բացի այդ, կառավարությունը արտադրության սարքավորման ու հումքի ԱԱՀ վճարումը հետաձգելու չորս թույլտվություն է տրամադրել։ Նշյալ չորս ընկերություններն այդ ընթացքում պատրաստվում են 16 միլիարդ դրամ ներդնել ու 280 աշխատատեղ բացել։
Ընդհանուր առմամբ կառավարության քննարկմանը մոտ 60 ներդրումային ծրագիր է ներկայացվել։ Ակնկալվում է 2,7 միլիարդ դոլարի ներդրում։ Այդ ծրագրերից 38–ը կարճաժամկետ են (մոտ 1,2 միլիորդ դոլարի), ևս 19–ը երկարաժամկետ են (1,5 միլիարդի)։