Sputnik Արմենիայի թղթակիցը միացել է գինեսերներին ու փորձել հասկանալ նրանց տրամադրությունը։
«Գինու օրերին» հարազատ քաղաքի «գինով ողողված» փողոցներով քայլում էր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Նրան ուրախացրել է զբոսաշրջիկների աննախադեպ հոսքը։ «Նման միջոցառումները պետք է շատ լինեն։ Կարելի է քաղաքապետարանին առաջարկել ամեն հանգստյան օրերին փակի մի փողոց ու կազմակերպի նման միջոցառում»,–ասաց Մնացականյանը։
Պարզվեց` գինի` այն էլ կարմիր ու չոր, սիրում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա խոստովանեց, որ «կռվացնում» իր գինեգործ ընկերներին։