Աննա Սեմենովիչը լուսանկար է հրապարակել`ցուցադրելով այն ամենը, ինչ հնարավոր է

«Բլեստյաշիե» խմբի նախկին մենակատար Աննա Սեմենովիչը կրքոտ լուսանկար է հրապարակել Instagram–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Գեղասահորդուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, էստրադային երգչուհի ու «Բլեստյաշիե» խմբի նախկին մենակատար Աննա Սեմենովիչը ցուցադրել է բարեմասնությունները։ Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական կայքում։

Խոր բացվածքով շրջազգեստն ընդգծել է Սեմենովիչի բարեմասնությունները։

Հրապարակումն ավելի քան 80 հազար «հավանության» է արժանացել։ Բաժանորդները հիացած են։

«Դուք շատ գեղեցիկ ու սեքսուալ եք», – գրել է ismailakhmedo–ն։

Շքեղ ոտքեր և դյութիչ հայացք. հայուհիները գրավել են համացանցը. լուսանկարներ

«Կրակ է», – գրել է __tomas_shelbi_ կեղծանունով օգտատերը։

Սեմենովիչի փարթամ բարեմասնությունները սկսել են նկատվել այն ժամանակ, երբ նա գեղասահքով է զբաղվել։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիա։ Բազում մրցանակներ է նվաճել միջազգային մրցումներում։ Սակայն շուտով լուրջ վնասվածքը ստիպել է Սեմենովիչին թողնել գեղասահքը։ Նա ուժերն է փորձել երաժշտական ասպարեզում ու պրոդյուսեր Դանիիլ Միշինի օգնությամբ «Չարլիի հրեշտակները» («Ангелы Чарли») խումբ է ստեղծել։ Ավելի ուշ Սեմենովիչը կարիերան շարունակել է «Բլեստյաշիե» խմբում։

Այսօր 39 տարեկան Սեմենովիչը մենակ է ելույթ ունենում։