ՌԱԴԻՈ

Խաչատրյան․ «ԱՄՆ-Իրան տնտեսական փոխհրաձգությունը մենք չենք օգտագործում ի նպաստ մեզ»

Իրանի և Արևմուտքի լարված հարաբերութունները բնականաբար կարող են մեր համար որոշակի հնարավորություններ ստեղծել տնտեսական առումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը։
Sputnik
Խաչատրյան․ «ԱՄՆ-Իրան տնտեսական փոխհրաձգությունը մենք չենք օգտագործում ի նպաստ մեզ»

Տնտեսագետը նշում է, որ Արևմուտքի կողմից շատ ապրանքերի մուտքը դեպի իրականան շուկա արգելված է և իրանական շուկայում այդ բացը պետք է լրացվի: Ճանապարհներից մեկը հայկական ապրանքների մուտն է Իրան, կամ գոնե Հայաստանը որպես տարանցիկ երկիր հանդես գա նույն ԵԱՏՄ երկրների ապրանքը իրանական շուկա մտցնելու համար։

Աղքատներն ավելի կաղքատանան, հարուստներն ավելի կհարստանան, գներն էլ կաճեն

«ԱՄՆ-Իրան տնտեսական փոխհրաձգություն է տեղի ունենում, այդ  փոխհրաձգությունը վաղուց է, բայց մենք չենք օգտագործել այդ պոտենցիալը ի նպաստ մեր տնտեսության»,-ասել է Խաչատրյանը։

Ըստ տնտեսագետի՝ տարանցիկ երկիր դառնալուց զատ, պետք է ֆիքսվել նաև հայկական ապրանքը իրանական շուկա հանելու և  հայկական ապրանքը իրանական շուկայում մրցունակ դարձնելու  ուղղությամբ։

Խաչատրյանի  կարծիքով՝ մի կողմից  կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի և պայմանավորվածություններ ձեռք բերի իրանական շուկայում հայկական արտադրողի համար ավելի բարենպաստ պայմաններ ապահովելու համար կամ գոնե նպաստի հայկական ապրանքների մուտքին իրանական շուկա։ Մյուս կողմից բիզնեսը պետք է իր արտադրողականության, արդյունավետության վրա աշխատի, ինչը կապահովի հայկական ապրանքի մուտքը իրանական շուկայի տարբեր սեգմենտներ։