Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի մեկնաբանմամբ, Հայաստանն աստիճանաբար կրճատում է սպառազինության և ռազմական տեխնիկայի Ադրբեջանի հետ ունեցած տարբերությունը, և այդ գործընթացն առաջիկա տարիներին կշարունակվի։ Ըստ Հարությունովի, սկզբնական փուլում Ադրբեջանը բավականին լուրջ ներդրումներ է արել սպառազինության ձեռքբերման համար, և բալանսը խախտվել է հօգուտ Բաքվի։
«2016 թվականից Հայաստանը սկսել է Ադրբեջանի հետ ռազմական բալանսի վերականգնումը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստում է փորձագետը։
Հարությունովի կարծիքով, Ադրբեջանի պաշտպանական ծախսերը նախկինի նման ահռելի են, բայց իրավիճակն ակնհայտորեն այն չէ, ինչ եղել է մի քանի տարի առաջ։ 2010թ–ից սկսած` Ադրբեջանն ինտենսիվորեն սպառազինվել է` գնելով ռազմական տեխնիկայի նոր տեսակներ։ Եվ մի պահ հավասարակշռությունը խախտվել էր հօգուտ Բաքվի։ Սակայն նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի հնարավորությունները զգալիորեն նվազել են։
«Կա ևս մի ոչ պակաս կարևոր հանգամանք. Երևանը հիմնականում զենք է գնում Ռուսաստանից, ընդ որում` ներքին գներով, ի տարբերություն Ադրբեջանի, որը սպառազինություններ է ստանում համաշխարհային գներով»,-նկատում է ռազմական փորձագետը։
Հայաստանը հայտնվել է ռազմական ծախսերի աճի բարձր տեմպերով թոփ 15 երկրների շարքում։