ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը վառ զգեստով գերում է Մարաքեշը։ Նա արդեն մի քանի օր է` իր նոր լուսանկարներն ու տեսանյութերն է հրապարակում Մարոկկոյից։
«Փնտրում եմ քեզ ❤», – վերջին տեսանյութին կից գրել է Գոհարը։
Մարոկկոյի նախկին մայրաքաղաքը հայտնի է իր գերող մթնոլորտով և տարբերվում է բացառիկ ճարտարապետությամբ, իսկ Գոհարի լուսանկարներն ու տեսաձայնագրությունները նորովի են բացահայտում այդ քաղաքը։ Նրա բաժանորդների աչքից չի վրիպել մարոկկացի արքայադստեր շքեղ տեսքը։
«Գոհար, օրեցօր ավելի գեղեցիկ ես ♥», – գրել է Արթուր Այվազյանը։
«Զգույշ, քեզ այնտեղ կարող են առևանգել, Գոհար ջան», – նշել է vardanyan1245–ը։
«Աթոռին նստած տատիկն ապշել է այս գեղեցկությունից», – կարծում է bottaeva001–ը։
Հիշեցնենք` Ավետիսյանը վերջերս է ամուսնալուծվել։ Նա ընդգծել է, որ իր և Վաղինակի միջև կայծ է առաջացել ամուսնությունից մոտ մեկ ամիս առաջ, բայց համատեղ կյանքը չի հաջողվել, և ամուսինները որոշել են բաժանվել։