5 ժամ շարունակ ջուր չի լինի Երևանի որոշ հատվածներում

Ջրանջատումը կատարվում է պլանային աշխատանքներ կատարելու համար:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի-Sputnik. Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:

Այս մասին իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: