Փարիզում ոստիկանները հարվածներ են հասցրել ՌԻԱ Նովոստիի թղթակցին․ աղջիկը դիմել է բժշկի

Ֆրանսիայի մայրաքաղաքում ոստիկանների և քաղաքացիների միջև մայիսմեկյան ցույցի ընթացքում տեղի են ունեցել բախումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ֆրանսիական ոստիկանությունը մահակով հարվածներ է հասցրել Փարիզում ՌԻԱ Նովոստիի թղթակից Վիկտորյա Իվանովային, որը լուսաբանել է անկարգությունների վերածված մայիսմեկյան երթը։

Կառավարության կայքում հայկական դրոշ է հայտնվել. ինչպես է Ֆրանսիան նշում ապրիլի 24-ը

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, լրագրողը գտնվել է իրադարձությունների էպիկենտրոնում և բջջային հեռախոսով նկարել դրանք։ Ոստիկանները, որոնք փորձել են ցրել ցուցարարներին, սկսել են բոլորին անխտիր հարվածել մահակներով, այդ թվում՝ Իվանովային՝ չնայած նրան, որ նրա ձեռքին և սաղավարտին կպցրած եղել է «Մամուլ» գրություն։ Աղջիկը հարվածներ է ստացել գլխին և ձեռքին։

«Ինձ մի կողմ տարան կամավոր բժիշկները, հարցրին՝ արդյոք օգնության կարիք ունեմ։ Սաղավարտը փրկել էր լուրջ վնասվածքներից, բայց ձեռքս առայժմ ցավում է», - գրել է լրագրողը։

Նշենք, որ Փարիզի Մոնպառնաս շրջանում շարունակվում են ոստիկանության հետ ցուցարարների բախումները։

Իրավապահները կիրառում են ձայնային նռնակներ, ծխագլանակներ և արցունքաբեր գազ, նրանց վրա թռչում են շշեր և քարեր։