Մայիսմեկյան եղանակ. Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի 30 աստիճանի

Եղանակը նպաստում է աշխատավորների տոնական տրամադրությանը։ Հայաստանում ջերմ գարուն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ կլինի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը կշարունակվի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի 27 աստիճանի։ Նույն եղանակը կպահպանվի նաև վաղը` մայիսի 2-ին։

Մարզերում ևս հիմնականում ջերմ գարնանային եղանակ է։ Ամենատաք ջերմաստիճանը կանխատեսվում է Սյունիքի հովտային շրջաններում, որտեղ մայիսի 1-2-ի ցերեկը կգրանցվի մինչև 30 աստիճան ջերմություն։

Կարճատև անձրև ու ամպրոպ է սպասվում Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում ու Արագածոտնի լեռնային հատվածներում։ Բայց այստեղ էլ ջերմաստիճանը մայիսի 1-2-ի ցերեկային ժամերին 20 աստիճանից չի նվազի։

Իսկ մայիսի 3-4-ին ջերմաստիճանը Հայաստանի գրեթե ողջ տարածքում կնվազի 5-6 աստիճանով։։ Մայիսի 3-ին, 4-ին ու 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում մինչև 20 մ/վ: