Ջախջախիչ հաղթանակի տեսանյութը. Փյունիկը 4 գոլ խփեց Արարատ-Արմենիային

«Արարատ-Արմենիային» հյուրընկալված «Փյունիկը» Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրում 4:1 հաշվով հաղթանակ տարավ:
Sputnik

Խփած գոլերով աչքի ընկան Ուսման Մոհամեդը, Արթուր Միրանյանը, Էրիկ Վարդանյանն ու Դենիս Տալալայը:  Վարդան Մինասյանի թիմի միակ գոլը Անտոն Կոբյալկոյի 11-մետրանոցից արված հարվածի արդյունքում էր: Առաջնությունում սա նրա 11-րդ գոլն էր:

Դիտեք Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի գոլերի տեսանյութը: