«Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանի խոսքով` այս տարի «Գինու օրեր» միջոցառման տարածքն ընդլայնվել է։
«Այս անգամ տաղավարները կձգվեն մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցի խաչմերուկ»,-մանրամասնում է Մերի Բադալյանը։
Ըստ նրա` որոշակի փոփոխություններ են կատարվել նաև համտեսի գինիների կտրոնների թվի առումով։