Հրապարակվել է Երևանի կենդանաբանական այգու կապիկների և թռչունների ազատավանդակների կոնցեպտը

Երևանի կենդանաբանական այգին հանրության ուշադրությանն է ներկայացրել Պավիան համադրիլների և Այգու թռչունների համար նախատեսվող ազատավանդակների հայեցակարգային մոդելը:
Sputnik

Ըստ ներկայացված հայեցակարգերի, նախատեսվում է քանդել ներկայիս փոքր բետոնապատ ճաղավանդակները, և դրանց փոխարեն կառուցել համադրիլների համար՝ աշտարակով և ձմեռանոցով համալրված բաց տարածք, անգղերի և մյուս գիշատիչ թռչունների համար մեծ բարձրություն ունեցող թռչնանոցներ՝  ազատ ճախրի հնարավորությամբ, էքսպոզիցիոն թութակների և փասիանների համար՝ առավել ընդարձակ, կանաչապատ տարածքներ՝ առավել հարմարեցված կենդանիների կենսակերպին:

Կենդանաբանական այգուց տեղեկացնում են նաև, որ 2019 թվականի ընթացքում Կենդանաբանական այգում նախատեսված են նաև  այլ նոր  նախագծեր և միջոցառումներ:

Այգում արդեն գործում է ուսանողների և ավագ դպրոցի սաների համար նախատեսված էկոլոգիական ակումբ, ուր դասավանդվում են ՀՀ բնաշխարհի և կենսաբազամազանության վերաբերյալ առարկաներ. դասերը ուղեկցվելու են դաշտային վարժանքներով՝ թռչունների ինդենտիֆիկացման, նրանց քանակի հաշվարկման, բնադրման սովորությունների և այլ կարևոր առանձնահատկությունների մասին:

Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժի կարծիքը` Երևանի այգու մասին

Դասընթացներն անվճար են և բաց կենդանաբանությամբ հետաքրքրվող բոլոր դպրոցահասակների համար:

Այս տարի ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ Լատվիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և Լեհաստանի կենդանաբանական այգիների հետ՝ նվիրատվության հիմունքներով ՀՀ ներկրելու  վարդագույն կակադուներ, էմուներ, արա տեսակի թութակներ, հազվագյուտ բադանմաններ, տարգալակտուցներ, ալպակա տեսակի ուղտայծեր, էկզոտարիումի համար՝ էկզոտիկ գալագոներ, իժեր, մարմոզետ կապիկներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել Երևանի կենդանաբանական այգում:

Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի հետ բանակցություններ են տարվում Երևանի համար ամուրյան վագրերի երիտասարդ զույգ ներկրելու համար, քանի որ վերջիններիս ազատավանդակը բավարար ընդարձակ է և համապատասխանում է  եվրոպական ստանդարտներին:

Ընձուղտներ, այծեղջյուրներ և զեբրեր. Երևանի կենդանաբանական այգին սպասում է համալրման

2019 թվականին նախատեսվում է նաև Եվրոպական ասոցիացիայի (ԵԱԶԱ) ստուգայցը Երևան՝ որոշելու համար ասոցիացիային լիիրավ անդամակցություն ստանալու հնարավորությունը, որից հետո Կենդանաբանական այգին հայտ կներկայացնի ընձուղտներ, զեբրերի և այծքաղերի ընտանիքներ նվիրատվության հիմունքով Այգի ներմուծելու համար:

Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգին վաղը, ժամը 11- ին հրավիրում է մասնակցելու Այգու 2019 թ.-ի տարեշրջանի բացման միջոցառումներին:

Ժամը 11-ից Կենդանաբանական այգու հանրային տարածքում կմեկնարկեն համերգային միջոցառումները, իսկ  երեխաներին շուրջպարի կհրավիրեն հեքիաթների և մուլտֆիլմերի ուրախ հերոսները:

Բինգոն շատ երկար չի ապրի. մոսկվացի անասնաբույժը պատմեց վագրի հիվանդության մասին

Մանկական խմբերի կատարումները կհնչեն մինչև ժամը 14.30:

Այգուց տեղեկացնում են, որ կլինի նաև արդեն ավանդական դարձած վիկտորինան, որի վերջնական հաղթողին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կնվիրի հեծանիվ:

Միջոցառումներին մասնակցելու համար կարիք չի լինի գնել Կենդանաբանական այգու մուտքի տոմս, քանի որ տոնական երգ ու պարը կազմակերպվելու են այգու հանրային տարածքում:

Իսկ կենդանիներին տեսնել ցանկացողները կարող են գնել այգու մուտքի տոմս:

Երևանի կենդանաբանական այգու էկզոտիկ բնակիչները. լուսանկարներ

Կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ մայիսի մեկին կրկին կսկսի գործել մետրոյի Երիտասարդական կայարանի հանդիպակաց մայթում տեղակայված կանգառից Կենդանաբանական այգի բերող անվճար երթուղու ավտոբուսը: Ավտոբուսը ամբողջ տարեշրջանի ընթացքում փոքր  ու մեծ ուղևորներին Կենդանաբանական այգի անվճար կհասցնի շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Շաբաթվա մյուս՝ աշխատանքային օրերին այն չի գործի:

Իսկ այցելուների հարմարավետություն ապահովելու համար հենց անվճար կանգառի մոտ կվերսկսի գործել ևս մեկ տոմսարկղ: Այն քաղաքացիներին կսպասարկի երեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 11.00-ից մինչև 18:00: Երկուշաբթի օրը տվյալ տոմսարկղը չի գործի:

Հրապարակվել է Երևանի կենդանաբանական այգու կապիկների և թռչունների ազատավանդակների կոնցեպտը

Ի դեպ, կենդանաբանական այգում այսուհետ մշտապես գործելու են բուժկետն ու մոր և մանկան սենյակը:

Հրապարակվել է Երևանի կենդանաբանական այգու կապիկների և թռչունների ազատավանդակների կոնցեպտը

Հիշեցնենք, որ ամառային սեզոնին Կենդանաբանական այգու ներսի տոմսարկղերը բաց են առավոտյան 9:00-ից մինչև 21:00 (բացի երկուշաբթիից, երբ տոմսարկղերը բացվում են 11:00), իսկ այցելուներն այգում կարող են շրջել մինչև 22:00: