Տավուշում հակառակորդի կրակոցից տուժած պայմանագրային զինծառայողին տեղափոխում են Երևան

Զինծառայողի վիճակը ծանր կայուն է, նա վիրավորում է ստացել գլխի շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Տավուշում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողն ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։

Հակառակորդը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ

Այս մասին տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»,–գրել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել Տավուշի զորամասերից մեկում, հակառակորդի կրակոցից։