ՌԱԴԻՈ

Մանուկյան. «Միջոցառման միջոցով ձգտում ենք զարգացնել գինու մշակույթը Հայաստանում»

Երրորդ տարին անընդմեջ Երևանում անցկացվում է «Գինու օրեր» միջոցառումը։ Միջոցառումն այս տարի նախատեսված է մայիսի 3-ին և 4–ին։ Ի տարբերություն նախորդ երկու տարիների, այս տարի ընդլայնվել է միջոցառման անցկացման տարածքը, որը ներառելու է Պուշկին–Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Մոսկովյան–Սպենդիարյան փողոցների հատման վայրը։
Sputnik
Մանուկյան. «Միջոցառման միջոցով ձգտում ենք զարգացնել գինու մշակույթը Հայաստանում»

Կազմակերպիչների խոսքով` այս տարի ավելի շատ մասնակիցներ ու զբոսաշրջիկներ են ակնկալում տեսնել «Երևանի գինու» օրերի շրջանակում։

«Մեր նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը հայկական գինի արտադրողների մասին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է «Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյան։

Նա մանրամասնում է, որ համապատասխան բուկլետների միջոցով միջոցառման մասնակիցները կարող են տեղեկատվություն ստանալ գինեգործի ապրանքանիշի և արտադրանքի տեսականու վերաբերյալ։

«Միջոցառումը մեկ-երկու օրվա համար չէ, այն նախատեսված է արտադրող–սպառող կապը հետագայում ևս պահելու, և, որ ամենակարևորն է` ձգտում ենք զարգացնել գինու մշակույթը Հայաստանում»,-ասում է միջոցառման կազմակերպիչը։

Ի դեպ, այս տարի գինու համտեսի կտրոնների քանակը հասցվել է 7-ի։