Ղազինյան. «Իմ երկրի նախագահը`առաջին, երկրորդ, թե գործող, չի կարող հանցագործ ներկայացվել»
© Sputnik
«Իմ երկրի նախագահը` անկախ նրանից առաջինն է, երկրորդը, թե գործողը, չի կարող ներկայացվել որպես օրինախախտ և որպես հանցագործ»,–ասել է Ղազինյանը։
Արթուր Ղազինյանի գնահատմամբ` սա խորը հարված է պետականության հիմքերին, որովհետև քաղաքացիների, մարդկանց աչքերում պետությունը վերածել պոտենցիալ հանցագործի` դա վարկաբեկում, սննկացնում է պետության նշանակությունը քաղաքացիների մոտ։
Ղազինյանը ասում է` միգուցե եղել են սխալներ, որոնց համար կարելի էր պատասխան խնդրել, հաշվետվություն պահանջել, բայց դիմել նման կոշտ և ռադիկալ մեթոդների` այն է` քրեական հետապնդումն ու կալանքը` կառուցողական մոտեցում չէ։