Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական նիստը. լուսանկարներ

Վերջում ժամանեց նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա գալուց հետո ԵԱՏՄ երկրների վարչապետները լուսանկարվեցին դրոշների ֆոնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Երևանում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ մեկնարկել է Միության միջկառավարական խորհրդի նիստը։

Մեկնարկից 50 րոպե առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրան ուղեկցում էր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական նիստը. լուսանկարներ

Ավելի ուշ եկավ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա մի քանի րոպե զրուցեց Փաշինյանի հետ, ինչից հետո առաջ անցավ։ ՀՀ վարչապետը տանտիրոջ իրավունքով ՄՀՀ–ի մուտքի մոտ դիմավորում էր մյուս երկրների կառավարությունների ղեկավարներին։

Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական նիստը. լուսանկարներ

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներից առաջինը ժամանեց Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, նրանք մի քանի խոսք փոխանակեցին և լուսանկարվեցին։

Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական նիստը. լուսանկարներ

Վարչապետներն այբբենական կարգով են ժամանում։ Հաջորդը Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն էր, որի հետ նույնպես կարճ զրույց տեղի ունեցավ։ Այնուհետև ժամանեց Ղրղըզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևի մեքենան։ Վերջում ժամանեց նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական նիստը. լուսանկարներ

Նրա գալուց հետո ԵԱՏՄ երկրների վարչապետները լուսանկարվեցին դրոշների ֆոնին։