Ողբերգական ավտովթար Սիսիան–Երևան ճանապարհին. 63–ամյա ուղևորը տեղում մահացել է

«Toyօta Prado» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Սիսիան-Երևան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած ավտովթարի պատճառով մեկ մարդ է մահացել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, ապրիլի 29-ին, ժամը 11:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Թումո» կենտրոնի կորած աշակերտուհին գտնվեց

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ա Սիսիան-Երևան վտոճանապարհիհատվածի 9-րդ կմ-ին «Toyօta Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ավտոմեքենայի ուղևորը՝ 1956 թ.–ին ծնված., Վ.Հ.-ն տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա: