ՌԱԴԻՈ

«Աշխարհաքաղաքական առումով Թուրքիան և Ռուսաստանը մրցակիցներ, հակառակորդներ են». Սաֆրաստյան

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրել է իր տեսակետը գլոբալ քաղաքականության մեջ Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ։
Sputnik

Փորձագետը վստահ է, որ ամեն դեպքում, աշխարհաքաղաքական առումով Թուրքիան ու Ռուսաստանը մրցակիցներ, հակառակորդներ են։ Թուրքիան երբեք դուրս չի գա ՆԱՏՕ–ից, քանի որ հասկանում է, որ շատ բան կկորցնի։

«Էրդողանը հիմա գերխնդիր է լուծում` իշխանության մնալ նաև 2023 թվականից հետո։ Նա ուզում է նոր Թուրքիայի ստեղծող դառնալ։ Ու այդ պատճառով նա ստիպված է խիստ, նույնիսկ ագրեսիվ դիրքորոշում ունենալ արտաքին քաղաքականության մեջ», – կարծում է Սաֆրաստյանը։