«Թումո» կենտրոնի կորած աշակերտուհին գտնվեց

Երկու օր շարունակ հարազատներն ու իրավապահները փնտրում էին 15 տարեկան աղջկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Երևանում կորած 15 տարեկան աղջիկը հայտնաբերվեց։

Տաշիրում 15-ամյա դպրոցական է սպանվել

Մեր տեղեկություններով` իրավապահները նրան հայտնաբերել են ընկերուհու տանը։

Հիշեցնենք` աղջիկն իրենց տնից դուրս էր եկել ապրիլի 27-ի առավոտյան և գնացել անհայտ ուղղությամբ։ Մի քանի ժամ փնտրելուց և չգտնելուց հետո ընտանիքի անդամները դիմել էին իրավապահների օգնությանը։ Աղջկան գտնելու համար համատեղ գործողություններ էին իրականացվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկն ապրում է Աջափնյակ վարչական շրջանում և հաճախում է «Թումո» կենտրոն։