«Թաթուլը ծխում է մի կողմում». Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել. տեսանյութ

Հայտնի երգչուհին իր նոր տեսահոլովակով եզրափակել է կնոջ ճանապարհորդության մասին եռագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր՝ «United... The Journey Of A Woman part 3» անվանումով տեսահոլովակը: Սա եռագրության մաս կազմող երրորդ՝ ամփոփիչ հատվածն է:

Եռագրությունը ներկայացնում է Իվետա Մուկուչյանի անձնական պատմություններից հատվածներ, զգացողություններ, որոնք երգչուհու համար կարևոր են այնքան, որ վերջինս ցանկություն է ունեցել ներկայացնելու նաև հանրության լայն շերտերին, իր երկրպագուներին։

Տեսահոլովակի հրապարակմանը հաջորդել են մեկնաբանությունները։

«Ես հարգում եմ Իվետային առաջին հերթին նրա համար, որ մեզ այ սենց թույն երգեր ա հրամցնում: Ինքը իսկական արտիստ ա»,– գրել է օգտատերերից մեկը:

«Այլանդակ լավն ա։ Ինչ ասեմ։ Շուտ-շուտ սենց արտիստիկ գործեր ներկայացրեք»,– գրել է մեկ ուրիշը:

Սեր, կարոտել եմ քեզ... Իվետա Մուկուչյանը Ազնավուրի «Quand Tu M'Aimes»–ը հայերեն է երգում

Օգտատերերից մեկն էլ ավելացրել է. «Թաթուլը ծխում ա կողը։ Ես առաջարկում եմ Իվետային վերջացնի իր աշխատանքը հայկական շոու բիզնեսում ու շարունակի այլ շոու բիզնեսում»։

Նշենք, որ Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986թ–ին Երևանում։ Ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա և այնտեղ ապրել 1992-2009թթ–երի ընթացքում։ Ավելի ուշ վերադարձել է հայրենիք և զբաղվել վոկալային կարիերայով։ Իվետան մասնակցել է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթին։ Հայ գեղեցկուհին մրցույթում զբաղեցրել է 7–րդ տեղը, բայց դա չի խանգարել նրան նվաճել աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսների սրտերը։