ՌԱԴԻՈ

Տարիներ անցան. ինչպես էր Մամբրե պապը ճիպոտով վազում Վահան Արծրունու հետևից

Վահան Արծրունին ոչ միայն երգիչ է, դիպլոմ ստացած բժիշկ և կոմպոզիտոր, նա նաև լողի մարզչի օրինական վկայական ունի։ Լողով զբաղվել է մինչև ԵՊԲՀ–ի երրորդ կուրսը։ Իսկ դպրոցական տարիներին ապագա հայտնի երաժիշտը մի քանի տարի հաճախել է ձյուդոյի և կարատեի խմբակներ, թեև սև գոտու փոխարեն բանակային տարիներից ի վեր սև բերետ է դնում։
Sputnik

«Տարիներ անցան» հաղորդման հերթական թողարկման հյուրը Վահան Արծրունին է. նա մեծացել է Սուրբ Զորավոր եկեղեցու կից բակում։

Մանկական չարաճճիությունների մասին խոսելիս` երգիչն անմիջապես հիշում է` ինչպես էին ընկերների հետ ամեն օր փորձում բարկացնել նկուղային հարկի բնակարանում մենակ ապրող Մամբրե պապիկին։

Տարիներ անցան. ինչպես Հրաչ Քեշիշյանը պաղպաղակի պատճառով խրվեց պարտքերի մեջ

Պապը փայտե իրեր էր պատրաստում, որոնք այն ժամանակ պետք էին գալիս կենցաղում։ Վահանն ասում է, որ մինչև այսօր աչքի առաջ է այն տեսարանը, երբ իրենք Մամբրե պապին հուսահատության էին հասցնում, և պապը նրանց հետևից էր ընկնում` ճոճելով բրդի ճիպոտը։

Վահանը հիշում է, որ այդ տարիներին Շահումյանի անվան դպրոցի մոտ բաց լողավազան կար, որտեղ լողում էին ամառվա շոգ օրերին։ Հիշում է նաև, թե ինչպես էին բակում ֆուտբոլ խաղալիս գնդակով կոտրում պատուհանի ապակիները։

«Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է փողոցային խաղերին ու բակային մոռացված ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին ու անցյալի այլ պատմություններին։