Սա տեսնել է պետք. Թուրքմենստանի նախագահը թոռան հետ երգել է սիրելի ձիու մասին. տեսանյութ

Թուրքմենստանում մեծ շուքով նշել են Թուրքմենստանի նժույգի ազգային օրը։ Բազմակողմանի զարգացած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը թոռան հետ երգել է սիրելի ձիու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ու իր թոռան` Կերիմուղլիի ելույթն այդ տոնի մեխն էր դարձել։

Ապրիլի 27–28–ը Թուրքմենստանում մեծ շուքով նշել են Թուրքմենական նժույգի ազգային օրը։

Նախագահ Բերդիմուհամեդովը ռեփ է կարդում իր սիրելի ձիու` Ռովաչի պատվին։ Տեքստի հեղինակը նախագահի թոռ Կերիմուղլին է։

Երգում, մասնավորապես, այսպիսի տողեր կան. «Դու ասես բաղձալի կերպար լինես, դու իմ ոգեշնչանքն ես, դու սուրբ աղոթք ես, Ռովաչ»։

Տեսանյութը հիթ է դարձել ու հայտնիություն ձեռք բերել Թուրքմենստանի սահմաններից։

Թուրքմենստանի նախագահի նոր նախասիրությունը. Բերդիմուհամեդովը ռեփ է կարդում