Հայաստանին ժողովրդավարություն պետք է, Ադրբեջանին` ոչ. Պոզներ

Հայտնի հեռուստահաղորդավարի խոսքով` այս կամ այն ժողովուրդը պատրաստ է լինում ինչ-որ բանի պատմական զարգացման և փորձի արդյունքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Ադրբեջանին ժողովրդավարություն հարկավոր չէ։ Այս մասին ասել է հայտնի հեռուստահաղորդավար Վլադմիր Պոզները, հայտնում է Познер Online-ը:

Պոզները հավաքում է ճամպրուկը. հայտնի հեռուստալրագրողը գալիս է Հայաստան

Խոսելով հետխորհրդային երկրների ժողովրդավարության մասին և պատասխանելով ընթերցող Բահրամ Ռաջաբովի` հետխորհրդային ո՞ր երկրներին է հարկավոր դեմոկրատիան հարցին, Պոզներն ասել է.

«Հետխորհրդային որոշ պետությունների ժողովրդավարությունը` այս կամ այլ տեսքով, այս կամ այլ մասշտաբով հարկավոր է. դրանք են Բալթյան երկրները, Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Ռուսաստանը: Մյուսներին` Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին, այն այսօր հարկավոր չէ»։

Հայտնի հեռուստահաղորդավարը հավելել է, որ  այս կամ այն ժողովուրդը պատրաստ է լինում ինչ-որ բանի պատմական զարգացման և փորձի արդյունքում: