ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի։
Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից։
«ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթի արդյունքներով տնօրեն է նշանակվել Լյուդվիգ Հարությունյանը»,–նշված է թատրոնի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հարությունյանը մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հրամանով տնօրենի ԺՊ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին, երբ թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը ստանձնեց երևանի փոխքաղաքապետի պարտականությունները: