Քաղաքացու օրվա կրքերը. պատգամավորն ու համայնքապետը Վայոց Ձորի փոխմարզպետին հայհոյել են

Ըստ Տոնոյանի՝ պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավարն իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ են հնչեցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. «Քաղաքացու օրվա» միջոցառումների ժամանակ միջադեպ է գրանցվել Վայոց Ձորում։

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, երեկ՝ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանից:

Բրազիլիայում մոդելը բեմից ընկել է և մահացել. սարսափելի տեսանյութ

Նա  հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը:  Ըստ Տոնոյանի հաղորդման՝ պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավարն իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ են հնչեցրել, վիրավորել, փորձել են հարձակվել իր վրա և հարվածել: Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ տեղեկությունների՝ Ա. Սեդրակյանը հայտնաբերվել է, հրավիրվել ոստիկանություն, իսկ Ս. Բագրատյանը դեռևս չի հայտնաբերվել: