Պայթյուն Սանկտ Պետերբուրգում. երիտասարդ տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել

20–ամյա երիտասարդը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, այժմ նրան քաղաքի հիվանդանոցներից մեկում բուժօգնություն են ցուցաբերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. Սանկտ Պետերբուրգում այսօր պայթյունը տեղի է ունեցել։ Այս մասին հայտնում է «Հինգերորդ ալիքը»։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավային հատվածում գտնվող Օկտյաբրսկի առափնյա փողոցում։

Ո՞վ է ստում. փոխմարզպետը հարձակման ենթարկվե՞լ է, թե՞ ոչ. լուսանկարներ դեպքի վայրից

Հեռուստաալիքի տվյալներով, տղամարդը ուսումնասիրում էր առափնյա տարածքը մետաղաջարդոն գտնելու հույսով, երբ ինչ-որ արկ է պայթել։

Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Դեպքի վայրում աշխատում են մասնագետները։ Նրանք զննում են տարածքը վտանգավոր առարկաների առկայությունը պարզելու համար։

Ինչպես հայտնում են ռուսական այլ ԶԼՄ–ներ, տուժածը ողջ է, բայց լուրջ վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ նա կորցրել է ձեռքը։ 20-ամյա տղային այժմ բուժօգնություն են ցուցաբերում

Նախնական վարկածի համաձայն` խոսքը Հայրենական մեծ պատերազմի տարիների արկի մասին է։